Հարթակի մասինԲողոքարկում

Ներմուծման վճարների հաշվիչ՝ անձնական

Պարտավորությունների հաշվարկ

ՀՀ դրամ՝ ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի

Մաքսատուրք

-

ԱԱՀ

-

Ակցիզային հարկ

-

Բնապահպանական հարկ

-

Հակագնագցման տուրք

-

Պետական տուրք

-

Ընդամենը

-

Կարևոր է իմանալ

1. Մաքսային օրենսդրության համաձայն` անձնական օգտագործման ապրանքներ են համարվում այն ապրաքները, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար և ՀՀ սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով: Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքները՝ ՀՀ ներմուծելու նորմերը սահմանվում են առանց հաշվի առնելու օգտագործման մեջ եղած և ընթացուղում և (կամ) նշանակման վայրում անհրաժեշտ՝ անձնական օգտագործման ապրանքները՝ ելնելով հետևյալ չափորոշիչներից. 1) ընթացուղում և (կամ) նշանակման վայրում օգտագործման համընդհանուր ընդունված (ավանդական) փորձը, այդ թվում՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ՀՀ սահմանը հատելու հաճախականությունը. 2) մաշվածության (այդ թվում՝ քերծվածքների, փոսվածքների, այլ մեխանիկական վնասումների), լվացման, այլ կերպ օգտագործման նշանների առկայությունը. 3) հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի, այդ թվում՝ առանձին տեղափոխվող հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի, բացակայությունը՝ բացառությամբ տնտեսապես շահավետ եղանակով դրա սկզբնական վիճակի վերականգնումը բացառող եղանակով վնասված փաթեթվածքի. 4) միավոր քանակով կամ այդ ապրանքի օգտագործման համընդհանուր (ավանդական) փորձի համար անհրաժեշտ այլ քանակով ներմուծումը, այդ թվում՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ընթացուղում և (կամ) նշանակման վայրում օբյեկտիվ անհրաժեշտությունը, 5) ապրանքի բնույթը: 2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 6-րդ հավելվածով սահմանված են այն ապրանքները, որոնք անձնական օգտագործման ապրանքներին չեն դասվում, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 30.06.2017թ. թիվ 74 որոշմամբ սահմանված է անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների և ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների առանձին տեսակների ցանկը, ուստի դրանցից տարբերվող այլ տեսակները անձնական օգտագործման ապրանքների շարքին չեն դասվում, հետևաբար այդ ցանկում ներառված ապրանքներ կամ անձնական օգտագործման չհանդիսացող տրանսպորտային միջոցներ ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվելու դեպքում վերջիններս պարտավոր են ներկայացնել ապրանքների հայտարարագիր և վճարները կատարել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանված դրույքաչափերով: 3. ՀՀ կառավարության 13.02.2020թ. թիվ 171-Ն որոշմամբ սահմանված են ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները (այսինքն` այն քանակները, որոնց սահմաններում կատարվող ներմուծումը ԱԱՀ-ով չի հարկվում), սակայն դրանք չեն տարածվում միջազգային փոստային կամ սուրհանդակային այն առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը՝ 150.000 դրամը: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ, որ ԵԱՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ստացվող ներմուծումների գծով` հաշվիչը հաշվարկը կատարում է այն ենթադրությամբ, որ այդ ներմուծման ընդհանուր քաշը գերազանցել է 31կգ-ն կամ արժեքը գերազանցել է` 150.000 դրամը: Օրինակ` «Որտեղից է իրականացվում ներմուծումը» դաշտում ընտրենք «ԵԱՏՄ անդամ երկիր», «Ինչ եղանակով է իրականացվում ներմուծումը» դաշտում նշենք «Միջազգային փոստային առաքանի», լրացնենք ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, օրինակ՝ 2501001000, ձեռքբերման արժեքը օրինակ՝ 50 000 դրամ և ապրանքի քաշը օրինակ՝ 100 կգ։ Այս դեպքում արտացոլվում է պատուհան, ըստ որի՝ «Եթե ապրանքի ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը կամ ապրանքի արժեքը գերազանցում է 150000 դրամը, ապա հարկերը վճարվում են 5 կիլոգրամ չափաքանակը գերազանցող մասի համար»։ Այսինքն, եթե արժեքը գերազանցում է 150000 դրամը կամ քաշը գերազանցում է 31 կգ-ը, ապա պետք է առաջնորդվել չափաքանակներով։ Այս օրինակում 100կգ-ը գերազանցում է 31կգ-ը, ուստի պետք է օգտվենք չափաքանակից, այսինքն՝ 100կգ-ից հանենք 5կգ չափաքանակը, ստացվեց՝ 95 կգ։ Այնուհետև պետք է «Չհարկվող չափաքանակը գերազանցող մասի արժեքը» դաշտում մուտքագրեք 95 կգ-ի արժեքը, որից հետո անհրաժեշտ է սեղմել «Հաշվարկել» կոճակը և համակարգը ինքնաշխատ կհաշվարկի վճարման ենթակա գումարի չափը։ 4. Առանց ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի ֆիզիկական անձանց կողմից դեղագործական արտադրանքի (դեղերի) ներմուծման չափաքանակները սահմանված են ՀՀ կառավարության 28.02.2019թ. թիվ 202-Ն որոշման 1-ին հավելվածի 14-րդ, 14.1-րդ և 14.2-րդ կետերով: 5. ԵՏՀ կոլեգիայի 30.06.2017թ. թիվ 74 որոշման անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների և ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների առանձին տեսակների ցանկում բացի 8703 ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքից, ներառված են նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում դասակագվող մոտոցիկլները, մոպեդները, մոտոռոլլերները, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում դասակարգվող շարժիչային տրանսպորտային միջոցները՝ նախատեսված առավելագույնը 12 մարդ, ներառյալ՝ վարորդին փոխադրելու համար, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող շարժիչային տրանսպորտային միջոցները՝ նախատեսված մինչև 5 տոննա ներառյալ լրիվ զանգվածով բեռներ փոխադրելու համար, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8716 10 ապրանքային դիրքում դասակարգվող՝ մինչև 3,5 տոննա, ներառյալ՝ լրիվ զանգվածով կցորդները (բացառությամբ ավտոմոբիլների փոխադրման համար նախատեսված կցորդների)։ Ավտոմեքենաների հաշվիչը ներառում է բացառապես 8703 ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքը, ուստի այդ ապրանքային դիրքից տարբերվող վերոնշյալ մյուս ապրանքատեսակների ներմուծման վճարների հաշվիչից օգտվելու համար անհրաժեշտ է ընտրել «Ձեռնարկատիրական հաշվիչ»-ը, որտեղ տվյալները մուտքագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձնական օգտագործման ապրանքների արժեքի մեջ չեն մտնում փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը: 6. Հաշվիչը հաշվարկը կատարում է Ձեր կողմից մուտքագրված արժեքների և տվյալների հիման վրա, սակայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել ապրանքի մաքսային արժեքի հսկողություն և կարող է օրենքի շրջանակներում արձանագրվել այլ մաքսային արժեք, որի արդյունքում հաշվարկվող վճարները կարող են տարբերվել հաշվիչի ցուցադրած արդյունքներից։