Հարթակի մասինԲողոքարկում

Ներմուծման վճարների հաշվիչ՝ մարդատար ավտոմեքենաների համար (ԱՏԳ ԱԱ 8703)

ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ չի գտնվել (հստակեցրեք որոնման բոլոր տվյալները)
Բացառությամբ ապահովագրական և փոխադրման ծախսերի

Պարտավորությունների հաշվարկ

ՀՀ դրամ՝ ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի

Մաքսատուրք

-

ԱԱՀ

-

Ակցիզային հարկ

-

Բնապահպանական հարկ

-

Հակագնագցման տուրք

-

Պետական տուրք

-

Ընդամենը

-

Կարևոր է իմանալ

1. Հաշվիչը հաշվարկը կատարում է Ձեր կողմից մուտքագրված տրանսպորտային միջոցի արժեքների և տվյալների հիման վրա, սակայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել ապրանքի մաքսային արժեքի հսկողություն և կարող է օրենքի շրջանակներում արձանագրվել այլ մաքսային արժեք, որի արդյունքում հաշվարկվող վճարները կարող են տարբերվել հաշվիչի ցուցադրած արդյունքներից։ 2. Հաշվարկը կատարելիս թողարկման ամսաթիվը հիմք է ընդունվելու փաստացի մուտքագրված ամսաթիվը: Հարկ է նկատի ունենալ, որ ԵՏՄ հանձնաժողովի 30.06.2017թ․ N 74 որոշման համաձայն` եթե հայտնի է միայն շարժիչի թողարկման (արտադրման) տարին, ապա որպես թողարկման ամսաթիվ հիմք է ընդունվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե հայտնի է նաև ամիսը և օրը հայտնի չէ, ապա պետք է օր համարվի տվյալ ամսվա 15-ը: Տրանսպորտային միջոցի տարիքը հաշվարկվում է թողարկման ամսաթվի և հաշվիչով հաշվարկը կատարելու ամսաթվի միջակայքի հիման վրա: 3. Համաձայն ԵՏՀ Խորհրդի 14.09.2021թ. թիվ 80 որոշման 87-րդ խմբի լրացուցիչ ծանոթագրության 6-րդ կետի՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքում գործածվող «բարձր անցունակությամբ ավտոմոբիլներ» եզրույթը նշանակում է շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք բավարարում են հետեւյալ բոլոր պայմանները՝ 1) տրանսպորտային միջոցի լրիվ զանգվածը կազմում է 5000 կիլոգրամից պակաս. 2) ներքին փակ միասնական տարածքը բաղկացած է վարորդի հետ նույն շարքում տեղակայված՝ վարորդի եւ մեկ կամ երկու ուղեւորի համար նախատեսված գոտուց (1-ին գոտի) եւ մարդկանց ու բեռների տրանսպորտային փոխադրման համար օգտագործվող (2-րդ գոտի) գոտուց. 3) երկու գոտիներն էլ սարքավորված են մշտական ամրացման տեղերով, նստատեղերի տեղադրման համար նախատեսված հարմարանքներով եւ յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներով, նստատեղերը կարող են լինել ֆիքսված, ծալովի կամ հանովի. 4) երկու գոտիներում տեղադրվող նստատեղերի, ներառյալ՝ վարորդի համար նախատեսված նստատեղի թիվը չպետք է գերազանցի 9-ը. 5) 2-րդ գոտու կողապատերն ունեն պատուհաններ. 6) 2-րդ գոտին ունի առնվազն մեկ դուռ, որը կողապատի վրա կամ հետեւի կողմից ունի պատուհան. 7) տրանսպորտային միջոց արտադրողի կողմից նախատեսված ճանապարհային գետնահեռությունը (այդ թվում՝ կառավարվող) կազմում է 210 մմ-ից ոչ պակաս. 8) բոլոր անիվները շարժաբեր են, որոնք փոխարկվում են 2-րդ անիվի վրա կամ չեն փոխարկվում։ 4. ԵՏՀ 16.08.2011թ. N751 որոշմամբ «PickUp» տեսակի տրանսպորտային միջոցների մասով սահմանված են ԱՏԳ ԱԱ 8704 ծածկագրին դասելու առանձնահատկություններ, հետևաբար սույն հաշվիչով հաշվարկելիս անհրաժեշտ է համոզվել, որ ներմուծված «PickUp» տեսակի տրանսպորտային միջոցը դասակարգվում է ոչ թե ԱՏԳ ԱԱ 8704 ծածկագրին, այլ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին: 5. ՀՀ հարկային օրենսդրության և ՀՀ կառավարության 13.02.2020թ. թիվ 171-Ն որոշման համաձայն` ԵԱՏՄ անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ներմուծման գծով ԱԱՀ-ով չհարկվող շեմը սահմանված է յուրաքանչյուր հարկային տարում 1 հատ: Հարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Հետևաբար, ԵՏՄ անդամ երկրից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի մասով հաշվիչը ԱԱՀ-ի չափը ցույց է տալիս այն ենթադրությամբ, որ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից ներմուծվել է 2-րդ և ավելի ավտոմեքենա: