Հարթակի մասինԲողոքարկում

Ներմուծման վճարների հաշվիչ՝ ձեռնարկատիրական

Պարտավորությունների հաշվարկ

ՀՀ դրամ՝ ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի

Մաքսատուրք

-

ԱԱՀ

-

Ակցիզային հարկ

-

Բնապահպանական հարկ

-

Հակագնագցման տուրք

-

Պետական տուրք

-

Ընդամենը

-

Կարևոր է իմանալ

1. Հաշվիչը հաշվարկը կատարում է Ձեր կողմից մուտքագրված արժեքների և տվյալների հիման վրա, սակայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել ապրանքի մաքսային արժեքի հսկողություն և կարող է օրենքի շրջանակներում արձանագրվել այլ մաքսային արժեք, որի արդյունքում հաշվարկվող վճարները կարող են տարբերվել հաշվիչի ցուցադրած արդյունքներից։ 2. ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի և այլ սպիրտային թուրմերի ներմուծման ակցիզային հարկի չափը կախված է խմիչքի հնացման ժամկետից, որի դրույքաչափերին կարող եք ծանոթանալ ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակի 4-րդ կետով: Այս ծածկագրի մասով ԱԱՀ-ն հաշվարկելիս հաշվիչը հաշվի չի առնում ակցիզային հարկի գումարը, քանի որ հաշվարկված չէ, այնինչ` ակցիզային հարկի չափը հայտնի լինելու դեպքում` ԱԱՀ-ի չափը կավելանա ակցիզային հարկի 20%-ի չափով: Ընդ որում, եթե խմիչքի պիտակի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված չէ խմիչքի հնացման ժամկետը, ապա պետք է հաշվարկել առավելագույն տարիքի համար սահմանված դրույքաչափով: 3. ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ 7-րդ մասի համաձայն` բենզինի և նյութերի (հավելանյութերի) մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135.000 դրամի և նույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի և նյութերի (հավելանյութերի) մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135.000 դրամի և նույն հոդվածի 2-րդ մասով յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալին: Օրենսգրքի այս կետով սահմանված առանձնահատկությունը հաշվիչը հաշվի չի առնում: 4. ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ 3-րդ մասի համաձայն` ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ: Օրենսգրքի այս կետով սահմանված առանձնահատկությունը հաշվիչը հաշվի չի առնում, ուստի ԱԱՀ-ն հաշվարկելիս հաշվիչը հաշվի չի առնում նաև այդ լրացուցիչ ակցիզային հարկի գումարը, քանի որ հաշվարկված չէ, այնինչ` լրացուցիչ ակցիզային հարկի չափը հայտնի լինելու դեպքում` ԱԱՀ-ի չափը կավելանա լրացուցիչ ակցիզային հարկի 20%-ի չափով: 5.ՀՀ ժամանակավորապես ժամանած ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցի գծով ՀՀ տարածք յուրաքանչյուր մուտքի դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն կրում եք պարտականություն` վճարելու (մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.src.am/am/getMenusContents/143 ). 1) Ավտոտրանսպորտային միջոցից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` բնապահպանական հարկ, որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջեի 900005017091 գանձապետական հաշվեհամարին: 2) Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար` ճանապարհային հարկ (տասնհինգօրյա դրույքաչափ), որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջեի 900005027033 գանձապետական հաշվեհամարին: Ընդ որում, ավտոտրանսպորտային միջոցի ՀՀ տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար պետք է վճարվի նույն չափով ճանապարհային հարկ` նույն գանձապետական հաշվեհամարին: